Գարեգին Քարհանյան

Գարեգին Գագիկի Քարհանյանը ծնվել է 1981թ.նոյեմբերի 15-ին, Լոռու մարզի Գուգարք գյուղում: 1998 թվականին ավարտել է Գուգարքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1998թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ՎՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկա բաժինը: 2003-2006թթ աշխատել է Գեղարքունիքի մարզի Արեգունու դպրոցում որպես ֆիզիկա և ինֆորմատիկայի ուսուցիչ: 2006-2009թթ աշխատել է Լոռու մարզի Ղուրսալուի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն: 2009-2010թթ աշխատել է Լոռու մարզի Ֆիոլետովոյի ռուսական դպրոցում որպես փոխտնօրեն: 2010-2011թթ աշխատել է Լոռու մարզի Սպիտակի թիվ 5 դպրոցում որպես տնօրեն: 2011թ. աշխատում է Լոռու մարզի Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում որպես տնօրեն: 2015թ.պաշտպանել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական թեզ: