Entries by school

2020թ. ֆինանսական հաշվետվություն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ

Միջոցառում ՝ նվիրված մայրենիի օրվան

Դպրոցի գրադարանը մարդաշատ էր ու տոնական: V ա դասարանը դպրոցի հոգեբան Ռ. Սուքիասյանի և գրադարանավար Դ. Պետրոսյանի հետ միասին ներկայացրին գեղեցիկ միջոցառում ՝ նվիրված մայրենիի օրվան և մեծն բանաստեղծի ծննդյանը: Գեղեցիկ երգն ու ասմունքը մի պահ բոլորի տեղափոխեցին թումանյանական մեծ աշխարհ:

,

Երկարօրյա կրթություն

17.02.2020 թ-ից Վանաձորի Ղ.Ալիշանի անվան N 27 դպրոցում I-IV դասարանների համար իրականացվում է երկարօրյա կրթություն:Աշակերտները հմուտ և բանիմաց մասնագետների օգնությամբ կատարում են հաջորդ օրվա տնային հանձնարարությունները,սովորում ռուսաց լեզու, անգլերեն,մասնակցում նկարչականի,շախմատի,ազգային պարի,երգի խմբակների:Իրականացվում է աշակերտների ընդհանուր զարգացման պարապմունքներ,յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Վեբ ծրագրավորման խմբակ

Մեր դպրոցի Վեբ ծրագրավորման խմբակը ներկայացավ ամփոփիչ դաս-սեմինարով: Խմբակի աշակերտները խմբակավար Լ. Պետրոսյանի հետ միասին ներկայացրեցին իրենց պատրաստած կայքերը HTML և CSS նշագրման լեզուներով PlayPosit, Kahoot, Quizizz, Learning Apps առցանց գործիքների և HTML/CSS նշագրման լեզուների մասին: Այնուհետև աշակերտների օգնությամբ ուսուցիչներն օգտագործեցին տվյալ առցանց գործիքները և ծանոթացան դրանց առավելություններին:

<< Շրջակա միջավայր և առողջություն»

26.11.2019 թ-ին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի Էկո դասարանում հյուրընկալվեցին Վանաձորի թիվ 20 դպրոցի III ա դասարանի աշակերտները (դասվար՝ Գայանե Դալլաքյան), ովքեր մասնակցեցին << Շրջակա միջավայր և առողջություն» թեմայով դասին: Դասը վարեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի դասընթացավար Գայանե Մարգարյանը:

<<Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օր>>

Այսօր <<Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օրվա>> միջոցառումների շրջանակում դպրոցում իրականացվեց դասղեկի ժամ յոթերորդ դասարանների հետ/դասղեկներ՝Ց.Մատինյան,Ա.Խաչատրյան/:Դասը ուսուցողական էր:Աշակերտները սովորեցին ինչպես պաշտպավել երկրաշարժի ժամանկ, դիտեցին համապատասխան տեսանյութ: