Գարեգին Քարհանյան

Գարեգին Գագիկի Քարհանյանը ծնվել է 1981թ.նոյեմբերի 15-ին, Լոռու մարզի Գուգարք գյուղում: 1998 թվականին ավարտել է Գուգարքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1998թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ՎՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկա բաժինը: 2003-2006թթ աշխատել է Գեղարքունիքի մարզի Արեգունու դպրոցում որպես ֆիզիկա և ինֆորմատիկայի ուսուցիչ: 2006-2009թթ աշխատել է Լոռու մարզի Ղուրսալուի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն: 2009-2010թթ աշխատել է Լոռու մարզի Ֆիոլետովոյի ռուսական դպրոցում որպես փոխտնօրեն: 2010-2011թթ աշխատել է Լոռու մարզի Սպիտակի թիվ 5 դպրոցում որպես տնօրեն: 2011թ. աշխատում է Լոռու մարզի Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում որպես տնօրեն: 2015թ.պաշտպանել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական թեզ:

Պատմություն

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի կենտրոնական մասում է գտնվում աղյուսակերտ մի կառույց, որն իր վեհապանծ տեսքով հաստատում է աննկուն ոգու մասին ճշմարտությունը, հաստատում է բարեկամության խորհուրդը:Այդ կառույցը թաղամասի Ղ.Ալիշանի անվան թիվ 27հիմնական դպրոցն է,որի դռները միշտ բաց են սովորողների համար,և որի ներսում խնկաբույր աղոթքի նման տարածվում է մեսրոպյան այբուբենը : Թիվ 27 հիմնական դպրոցը կառուցվել է 1988 թվականի երկրաշարժից հետո` 1991թ. երբ ամբողջ աշխարհը օգնության ձեռք էր մեկնել հայ ժողովրդին,դպրոցի կառուցման գործում իրենց ուժն ու եռանդը ներդրեցին նաև ուկրաինացի շինարարները: Կարճ ժամանակամիջոցում պատրաստ էր տիպային մի շենք:Շենքն ունի ժամանակակից դպրոցին հատուկ հարմարությունները` կաբինետներ,սպորտային դահլիճներ,հանդիսությունների դահլիճ, ընդարձակ դասասենյակներ, գրադարան, ճաշարան, արհեստանոցներ, գործում է կաթսայատուն, որն ապահովում է շուրջօրյա ջերմություն: Հարստացվել են համակարգչային դասարանը,գրադարանը,դպրոցական կյանքն աշխուժացնում է գործող ռադիոհանգույցը,իսկ բարձր մակարդակով կազմակերպած միջոցառումները խոսում են այն մասին,որ դպրոցն ունի հզոր ներուժ: Բանիմաց և փորձառու ուսուցիչների սաները բարձր են պահում հարազատ կրթօջախի անունը:Դպրոցի շրջանավարտներից շատերը արդեն բժիշկներ են,մանկավարժներ,դերասաններ,զիվորականներ,որոնք ամեն անգամ հպարտությամբ ու մեծարանքով են խոսում իրենց դպրոցի մասին:Դպրոցը հիմնադրման օրվանից մինչև 2009թ. եղել է միջնակարգ, 2009թ. դարձել է հիմնական:Հիմնադրման օրվանից մինչև 2011թ.դպրոցի տնօրենն է եղել Ֆերդինանդ Հարոյանը: Այժմ դպրոցը ղեկավարում է երիտասարդ տնօրեն Գարեգին Քարհանյանը,որի նպատակասլացությունն ու սկզբունքայնությունը նոր աստիճանի վրա են պահում դպրոցն ու դպրոցական կյանքը:

Գարեգին Կարհանյան

յֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյյֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյ յֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյյֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյ յֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյյֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյ յֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյյֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյ յֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյյֆդբսկյդբգյդսբգկյսդբգկսյդբգսկյբգկյբսկյ

Վերջին զանգ

Մեր դպրոցի 9 ա (դասղեկ Գ.Եղիկյան) և 9 բ (դասղեկ Ժ.Ղալաչյան) դասարանները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Իններորդցիները հրաժեշտ տվեցին սիրելի... դպրոցին ու դասղեկին:

Կերպարվեստ

Մեր դպրոցի 9 ա դասարանի աշակերտուհի Լիլիյա Պողոսյանը ՎՊՀ-ում կազմակերպված օլիմպիադայում <<Կերպարվեստ>> առարկայից գրավել է 2-րդ մրցանակային տեղը: