<<Անվտանգ ընտանիք>>

<<Անվտանգ ընտանիք>> Վանաձորի Ղ.Ալիշանի անվան N 27 հիմն.դպրոցի III ա դասարանում (դասվար՝Ա.Արամյան) տեղի ունեցավ միջոցառում <<Անվտանգ ընտանիք>> թեմայով: Աշակերտները ներկայացրին ընտանիքը որպես հասարակության մի բյուրեղ,խոսեցին ընտանեկան երջանկության և միասնության,ընտանիքի անվտանգության մասին:Այնուհետև ցույց տվեցին բնական և տեխնածին աղետները,որոնք խաթարում են ընտանեկան երջանկությանը: Բեմադրության միջոցով ցուցադրեցին աղետների պատկերներ,անդրադարձան ՀՀ բնական աղետներին,նրանցից պաշտպանվելու վարքականոններին,առողջ ապրելակերպին:Միջոցառումը ավարտվեց ուրախ նոտայով,երեխաները հանդես եկան երգ ու պարով: Միջոցառմանը ներկա էին նաև ԱԻՆ_ի Վանաձորի 2-րդ ջոկատի հրամանատար Սահակյանը և տեղակալ Դաղբաշյանը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան