<<Բարին Արա>> 10-րդ համաքաղաքային բարեգործական ակցիա

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցը (տնօրեն Գ.Քարհանյան) հերթական անգամ մեծ ոգևորությամբ մասնակցեց <<Հայկական Կարիտաս>>ԲՀԿ-ի և <<Խաչվող ուղիներ>> ՍՀԿ-ի կողմից կազմակերպած <<Բարին Արա>> 10-րդ համաքաղաքային բարեգործական ակցիային: Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Սյուզաննա Մալումյանի նախաձեռնությամբ և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հայարփի Սարգսյանի , ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանի, սոցմանկավարժ Սոնա Հովասափյանի և հոգեբան Ռուզաննա Սուքիասյանի,ծնողխորհրդի անդամ Արմինե Դանիելյանի օգնությամբ անցկացվեց բարեգործական ակցիա,որին մասնակցեց դպրոցի ողջ անձնակազմը,ծնողները և աշակերտները : Ծրագրի շրջանակներում դպրոցը միասնականություն և համախմբվածություն ցուցաբերեց: Հանգանակվեց գումար ,որը տրամադրվեց սոցիալապես անապահով ընտանիքներին: Հագուստ և նվերներ տրամադրվեց ուսանողական փող.14 հասցեում գտնվող հանրակացարանի թվով 21 անապահով ընտանիքի,իսկ նրանց երեխաների համար կազմակերպվեց ուրախ ժամանց <<Սալյուտ>> մանկական սրճարանում: Ծաղրածուի ուրախ խաղերը ,դպրոցի կողմից պատրաստված գրենական պիտույքները ,ուրախ երգն ու պարը այդ փոքրիկներին կտրեց իրենց առօրյայից: Դպրոցը կարողացավ իրականացնել այդ մանուկների նվիրական երազանքը: <<Բարին Արա>> ծրագիրը այս առումով հաջողվեց N 27 դպրոցում,երբ բարության շրջանակներում համախմբվեցին տնօրենն ու ողջ անձնակազմը,ծնողներն ու աշակերտները:

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան