Ֆիզկուլտուրայի առարկայական շաբաթ

Առողջ մարմնում առողջ հոգի նշանաբանն էր թևածում ֆիզկուլտուրայի առարկայական շաբաթվա ընթացքում, որն անցկացվեց Վանաձորի Ղ.Ալիշանի անվան հ.27 հիմնական դպրոցում: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մրցույթներ վոլեյբոլից VIIIա և VIIIբ դասարանների տղաների միջև: III ա դասարանում դասվար( Շ.Մայիլյան ) ացկացվեց գործնական աշխատանք «Վազք բարձր մեկնարկից» թեմայով: Աշակերտները կարողանում էին Ճիշտ դիրքից մեկնարկել վազքը: Նոյեմբերի 18-ին IIա և IIբ դասարանների միջև (դասվարներ`Ա.Արամյան և Ա.Վարդումյան) անցկացվեց սպորտլանդիա` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: «Բազե» և«Արծիվ» թիմերը ներկայացրին խաղատեսակ, որոնք ընդմիջվեցին երգով, պարով և բանաստեղծությամբ: Այս անգամ սպորտլանդիայի ձևաչափն ուրիշ էր: Մրցույթին մասնակցեցին ոչ միայն աշակերտները, այլ նաև ծնողները և դասվարները: Շաբաթի ավարտին տնօրենը IIա և IIբ դասարանների աշակերտներին պարգևատրեց գավաթներով, պատվոգրերով և մեդալներով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան