<<Ա >>տառի շնորհանդես Iա դասարանում (Դասվար՝ Մ.Պետրոսյան)

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան N 27 հիմն.դպրոցի I ա (Դասվար՝ Մ.Պետրոսյան) դասարանում տեղի ունեցավ << Ա>> տառի շնորհանդես: Մեծ ոգևորություն էր տիրում դասարանում, դասարանը դարձել էր մի փոքրիկ հեքիաթային աշխարհ: Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին, երգեցին: Ամեն տարի մի նոր սերունդ ոտք է դնում մեսրոպյան անառիկ ամրոցի առաջին աստիճան: Այս տարի էլ մեր դպրոցի Iա դասարանի աշակերները բացեցին այդ հրաշք գաղտնարանի դուռը,: Այս օրը աշակերտները երբեք չեն մոռանա, որովհետև գրեցին իրենց կյանքի առաջին տառը: Մեծ ու պատասխանատու գործ են կատարում մեր մանկավարժները, մեծ է նրանց դերը հայազգի մանուկներին հայեցի դաստիարակելու և կրթելու գործում,նրանք ջանք ու եռանդ են գործադրում, որ դպրոցում պահպանվի ոսկեղենիկ մայրենին:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան