Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Բանակ
Մենք՝ հայերս,երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալու մասին:Այսօր դա իրականություն է: Ավելին, հունվարի 28 -ին հայոց բանակի կազմավորման 25 -րդ տարեդարձն է :Այս առիթով 28.01.2017 թ — ին Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում,որը կազմակերպել էին ՄԿԱ փոխտնօրեն՝ Ս. Մալումյանը, ԴԱԿ՝ Հ,Սարգսյանը, ՆԶՊ ուսուցիչ՝ Գ. Պապյանը, դասղեկներ՝ Ց. Մատինյանը, Ա. Զուրաբյանը: Միջոցառումը կայացավ IXա և IX բ դասարանի աշակերտների ակտիվ մասնակցությամբ,որն սկսվեց դպրոցի տնօրենի բացման խոսքով: Տնօրեն՝ Գ. Քարհանյանը շնորհավորեց դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին հայոց բանակի 25 -ամյակի առիթով՝ նշելով,որ սա բոլորիս տոնն է: Այն լավ առիթ է վերստին գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին,այն ավելի կամրանա,դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը: Տնօրենը հորդորեց հայորդիներն ոչ միայն գեղեցիկ խոսքերով սիրեն հայրենիքը,այլ աշխատեն գործով ապացուցել,այսինքն չխուսափեն բանակից,երկիր պաշտպանելու պարտքը կրեն իրենց վրա և լինեն խաղաղասեր ու բարի հայ:Տնօրենի ելույթից հետո հայրենասիրական ոգով տոգորված աշակերտները հանդես եկան պարով, ռազմահայրենասիրական երգերով ու արտասանությամբ: Կազմակերպվեց հրաձգության ,զենքի քանդման ու հավաքման թիմային և անհատական մրցույթներ: Թիմային մրցույթն ավարտվեց IXբ դասարանի աշակերտների հաղթանակով, իսկ անհատական մրցաշարում հաղթող ճանաչվեց IX ա դասարանի աշակերտ Գոռ Դավթյանը: Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:Միջոցառման վերջում Դավիթ Ամալյանի «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն ,պատիվս ՝ ինձ» երգի հնչյունների ներքո հայրենասեր ապագա զինվորները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայոց քաջերին, խոստացան վառ պահել նրանց հիշատակը և շարունակել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!