«Ձմեռն իր հեքիաթն է պատմում»

Երբ դասարանը տոնական է զարդարված ու ամենուր պայծառ լույսեր են,երբ արծաթափայլ փաթիլներն
են իջնում ու պերճաշուք եղևնին է առկայծում՝ուրեմն սկսված է ձմեռային ամանորյա հեքիաթը…
Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի IV ա դասարանի աշակերտները (ուսուցիչներ` Շ. Մայիլյան, Հ. Հայրապետյան, Ա. Պլուզյան) դեկտեմբերի 21-ին ներկայացրին «Ձմեռն իր հեքիաթն է պատմում» խորագրով միջոցառումը: Աշակերտներն ամանորյա հեքիաթը հանդիսատեսին ներկայացրին երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Երեխաներն իրենց ելույթներով կոչ էին անում համայն մարդկությանը Նոր տարին սկսել առանց պատերազմի, կատարել միայն բարի գործեր և մաղթում էին բոլորին սեր, հավատ, խաղաղություն: Իսկ անակնկալ այցը զարմացրեց և է՛լ ավելի ոգևորեց փոքրիկներին: Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի կողմից Ալիկ Սարգսյանը հաճելի անակնկալ- նվերներ մատուցեց երեխաներին:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան