«Հայոց բանակի 25-ամյակ»
Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում,որը կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Իրինա Դեդուսենկոն:
Միջոցառումը նվիրված էր հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի երգչախմբի երեխաները , II-IX դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, մաղթանքներ, պարային և երաժշտական կատարումներ դհոլի նվագակցությամբ: Փոքրիկ հայրենասերներն իրենց խրոխտ երգով շնորհավորում էին մեր բանակի 25-ամյակը: Ամենուր թևածում էր հայրենասիրական ոգին,մեծ էր աշակերտների ոգևորությունը,նրանք քաջ գիտակցում էին, որ հայրենիքին նոր հերոսներ են պետք, այնպիսի հերոսներ, ովքեր արժանի կլինեն փոխարինելու մեր այսօրվա քաջերին:
«Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց» Պարույր Սևակի այս խորիմաստ խոսքերով ավարտվեց հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!