<<Հայ զինվորը...>> խորագրով մրցույթ
2017 թ.ի նոյեմբերի 8-ին Դպրոց-կենտրոնների միության և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացվող <<Հայ զինվորը…>> խորագրով մրցույթն ամփոփվեց Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում,որին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ27 հիմնական դպրոցը:
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին մրցանակներ ու պատվոգրեր հանձնեցին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանը, Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը,դպրոց- կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!