
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի կենտրոնական մասում է գտնվում աղյուսակերտ մի կառույց, որն իր վեհապանծ տեսքով հաստատում է աննկուն ոգու մասին ճշմարտությունը, հաստատում է բարեկամության խորհուրդը: Այդ կառույցը թաղամասի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցն է, որի դռները միշտ բաց են սովորողների համար, և որի ներսում խնկաբույր աղոթքի նման տարածվում է մեսրոպյան այբուբենը :
Թիվ 27 հիմնական դպրոցը կառուցվել է 1988 թվականի երկրաշարժից հետո` 1991թ-ին, երբ ամբողջ աշխարհն օգնության ձեռք էր մեկնել հայ ժողովրդին, դպրոցի կառուցման գործում իրենց ուժն ու եռանդը ներդրեցին նաև ուկրաինացի շինարարները:
Կարճ ժամանակամիջոցում պատրաստ էր տիպային մի շենք: Շենքն ունի ժամանակակից դպրոցին հատուկ հարմարություններ` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, տեխնոլոգիայի, օտար լեզուների, լոգոպեդի կաբինետներ, սպորտային դահլիճներ, հանդիսությունների դահլիճ, ընդարձակ դասասենյակներ, ներառական աշխատանքների համար նախատեսված դասասենյակներ, գրադարան, ճաշարան, արհեստանոցներ, գործում է կաթսայատունը, որն ապահովում է շուրջօրյա ջեռուցում: Հարստացվել են համակարգչային դասարանը, գրադարանը, իսկ բարձր մակարդակով կազմակերպած միջոցառումները խոսում են այն մասին, որ դպրոցն ունի հզոր ներուժ: Բանիմաց և փորձառու ուսուցիչների սաները բարձր են պահում հարազատ կրթօջախի անունը: Դպրոցի շրջանավարտներից շատերն արդեն պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում պետական, իրավական մարմիններում և արվեստի բնագավառում:

Նրանք ամեն անգամ հպարտությամբ ու մեծարանքով են խոսում իրենց հարազատ կրթօջախի մասին: Դպրոցը հիմնադրման օրվանից՝ 1991թ.-ից մինչև 2008թ. եղել է միջնակարգ, 2008թ.-ին դարձել է հիմնական: Իր պատմության ընթացքում մոտ 600 շրջանավարտ ընդունվել են հանրապետության հեղինակավոր բուհեր,մի քանիսն ուսումը շարունակել են արտերկրում: Հիմնադրման օրվանից մինչև 2011թ.դպրոցի տնօրենն է եղել Ֆերդինանդ Պանդուխտի Հարոյանը:
2011թ.-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Գարեգին Գագիկի Քարհանյանը: Նա մի շարք գիտական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, մանկավարժական գիտությունների թեկնածու: Գարեգին Քարհանյանի նպատակասլացությունն ու սկզբունքայնությունը նոր աստիճանի վրա են պահում դպրոցն ու դպրոցական կյանքը:
Այժմ դպրոցը մեծ կյանք է ճանապարհում 15-16 տարեկան պատանիների և աղջնակների, ովքեր բարձր են պահում Ղ. Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցում դասավանդող ուսուցիչների անունն ու պատիվը:
Չմոռանանք նաև դպրոցի ուսումնառության տարիներին իրենց ավանդը ներդրած այն մանկավարժների անունները,ովքեր հիմա չեն աշխատում N 27 հիմնական դպրոցում,բայց նրանց շնորհիվ ևս դպրոցը դարձել է լույսի, ջերմության և բարության աշախարհ:
- Մաթևոսյան Արփիկ — փոխտնօրեն
- Դավթյան Հեղինե — փոխտնօրեն
- Մարտիրոսյան Մելանյա — փոխտնօրեն
- Փիլոյան Կարինե – փոխտնօրեն
- Խարազյան Մարգարիտա- փոխտնօրեն
- Հայրապետյան Սամվել – պատմություն
- Սևոյան Սուսաննա -հայոց լեզու և գրակ
- Պետրոսյան Նինա – ռուսաց լեզու
- Շեկոյան Մարինե- ֆիզիկա
- Հովհաննիսյան Անահիտ-դասվար
- Զուրաբյան Նարինե -հայոց լեզու և գրակ
- Սուքիասյան Մարա- դասվար
- Ոսկանյան Արարատ -պատմություն
- Կիրակոսյան Ալեքսանդր -անգլերեն
- Հայրապետյան Իգոր — ֆիզկուլտուրա
- Մովսիսյան Մովսես-կերպարվեստ
- Ասլիկյան Ալվարդ -կենսաբանություն
- Առաքելյան Ռուզաննա -դասվար
- Սարգսյան Ռոբերտ -ֆիզկուլտուրա
- Սոկրատյան Լիանա -մափեմատիկա
- Մաթոսյան Սանամ-գրադարանավար
- Թահմազյան Հայկազ- տնտեսվար
- Մուրադյան Մարինե- մաթեմատիկա
- Նիկողոսյան Գրետա -դասվար
- Պողոսյան Մարիամ-դասվար
- Եգանյան Նունե-ֆիզիկա
- Պապյան Լուսվարդ -մաթեմատիկա
- Սահակյան Նելլի –ռուսաց լեզու և գրակ
- Վարդանյան Զենֆիրա-հայոց լեզու և գրակ.
- Սարգսյան Շողիկ-դասվար
- Մարտիրոսյան Թամարա-գրադարանավար
- Հովսեփյան Վարդգես-տնտեսվար
|
- Անտոնյան Սիլվա- գրադարանավար
- Պետրոսյան Լենա- ռուսաց լեզու և գրակ
- Առաքելյան Նաիրա — ռուսաց լեզու և գրակ
- Գրիգորյան Կարինե -դասվար
- Սարգսյան Մայա -քիմիա
- Աբրահամյան Բելլա –հայոց լեզու և գրակ.
- Բաբայան Կարինե- երաժշտություն
- Ալեքսանյան Ամալյա — հայոց լեզու և գրակ.
- Դարբինյան Հասմիկ -դասվար
- Նալբանդյան Լևոն- պատմություն և աշխարհ.
- Միրզոյան Արմինե- հայոց լեզու և գրակ.
- Ղույումչյան Անահիտ-մաթեմատիկա
- Սիմոնյան Մելանյա -մաթեմատիկա
- Մուսինյան Մովսես -գծագրություն
- Աբովյան Կարինե- հայոց լեզու և գրակ
- Փիլոյան Կարինե — հայոց լեզու և գրակ.
- Հակոբյան Նվեր -ֆիզկուլտուրա
- Միրզախանյան Անուշ -անգլերեն
- Գասպարյան Կարեն-ֆիզկուլտուրա
- Մելքոնյան Մարուսյա -հաշվապահ
- Եղշատյան Աշխեն -պատմություն
- Մամյան Գայանե- մաթեմատիկա
- Աղաջանյան Սամվել -պատմություն
- Նազարյան Զաքար-ֆիզկուլտուրա
- Խանզադյան Արգիշտի-ֆիզկուլտուրա
- Թունյան Մարինե-աշխարհագրություն
- Սաղաթելյան Նաիրա -գրադարանավար
- Աբրահամյան Քրիստինե-ֆիզիկա
- Քոչարյան Գոհար –հայոց լեզու և գրակ.
- Քոչարյան Անուշ- մաթեմատիկա
- Սաղաթելյան Ալվարդ -ֆիզիկա
- Պետրոսյան Մարիամ -Օպերատոր
- Գևորգյան Ռուզաննա-լոգոպետ
- Գևորգյան Ռոբերտ-հաշվապահ
- Ապերյան Գայանե-պատմություն
|