Աստվածաշնչի ոսկանյան տպագրության 350-ամյակը
2016թ. նոյեմբերի 21-ին Վանաձորի Ղ.Ալիշանի անվան հ.27 հիմնական դպրոցի IVա դասարանում Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գ.Եղիկյանը կազմակերպել էր դաս- միջոցառում, որը նվիրված էր Աստվածաշնչի ոսկանյան տպագրության 350-ամյակին: Միջոցառման նպատակն էր աշակերտներին ծանոթացնել «Աստվածաշունչ» գրքին, ընդհանուր պատկերացում տալ Աստվածաշնչի կառուցվածքին ու բովանդակությանը, ներկայացնել Աստվածաշնչի հիմնական գաղափարը: Ամբողջ միջոցառումը նվիրված էր Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը և առաջին տպագրությանը: Իմաստության սկիզբը «Աստծուց երկյուղ ունենալն է» խոսքերով աշակերտները ամփոփեցին դաս- միջոցառումը: Դաս-միջոցառումը, որը ուսուցողական էր և անմոռանալի, ամփոփեց Հայոց եկեղեցու պատմության առարակայական շաբաթը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!