Առարկայական շաբաթ «Տեխնոլոգիա» առարկայից Վանաձորի N27 դպրոցում

2016թ. նոյեմբերին Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N27 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական առարկայական շաբաթ` այս անգամ «Տեխնոլոգիա» առարկայից:

Առարկայական շաբաթվա շրջանակներում տեխնոլոգիա առարկան դասավանդող ուսուցիչներ Ա. Մարտիրոսյանը,Ա. Մարաբյանը,Ա.Վարդումյանը, Ռ. Հովհաննիսյանը,Ս. Սիմոնյանը «Փոքրիկ հրաշագործը» թեմայով ցուցահանդես էին կազմակերպել: Աշակերտները գունավոր թղթերից, ուլունքներից ու սերմերից գեղեցիկ համադրություններ էին ստացել: Իսկ թելերից ու խցաններից պատրաստված թզուկները, տիկնիկներն ու կենդանիները արվեստի գործեր էին: Առարկայական շաբաթն ամփոփեցին VIIա, VIIբ դասրանի աղջիկները: Գեղեցիկ պատրաստած սեղանները, ձևավոր կտրած մրգերը և աշակերտուհիների ձեռքերով պատրաստած խմորեղենները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ս. Սիմոնյանի վարած հետաքրքիր ու հմուտ դասերի հետևանք էին: Առարկայական շաբաթն ավարտված էր, բայց գեղեցիկ ու ներդաշնակ համադրությունները, տիկնիկներն ու թզուկները, ձևավոր կտրված մրգերն ու ախորժաբեր խմորեղենները մեզ ևս մեկ անգամ բերեցին այն համոզման, որ « արհեստը որակ է, իսկ արվեստը՝ բովանդակություն: Երբ երկուսն էլ առկա են լինում, ստացվում է հանճար» խոսքը տեղին է ասված « Տեխնոլոգիա» առարկայի համար, քանզի այս առարկայի դեպքում արհեստն ու արվեստը միահյուսվում են իրար և ստեղծում հանճարեղ ստեղծագործություններ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան