Առարկայական շաբաթ «Կերպարվեստ» առարկայից

2016թ. նոյեմբերի 7-ից 11-ը Վանաձորի Ղ. Ալիշանի անվան հ.27 հիմնական դպրոցում անցկացվեց առարկայական շաբաթ «Կերպարվեստ» առարկայից: Առարկայական շաբաթվա շրջանակներում կերպարվեստ առարկայի ուսուցիչները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ: Շաբաթը մեկնարկվեց փոխադարձ դասալսումներով և թեմատիկ նկարչությամբ: II դասարանցիներին հանձնարարվել էր «Հեքիաթի հերոսներ» թեմայով նկարել: Դասվար Ա. Արամյանը /IIա դաս./ նախընտրել էր խմբային աշխատանքի եղանակը: Աշակերտները նայում էին հեքիաթի գրքերի հերոսներին, ինչպես նաև դասասենյակում կանգնած կենդանի հեքիաթի հերոսների զգեստներ հագած աշակերտներին և նկարում: Կերպարվեստի ուսուցչուհի Տ. Բադալյանը / IIբ դաս./ համակարգչային դաս անցկացրեց: Աշակերտները էկրանին դիտեցին ու նկարեցին հեքիաթի հերոսներին, դասն ավարտվեց«Քաջ Նազարը» հեքիաթի դիտմամբ: Շ. Հարությունյանը /IIIա դաս./ «Իմ սիրած եղանակը» թեմայով փորձարարական դաս էր կազմակերպել: Կերպարվեստի դասը բաղկացած էր երկու փուլից: Եթե դասի տեսական մասն անցկացվեց նկարչի ավեստանոց դարձած դասասենյակում, ապա երկրորդ փուլն անցկացվեց դպրոցամերձ այգում: Այգին նույնպես տոնական էր տրամադրված: Նկարակալները, բազմերանգ ներկերն ու վրձինները սպասում էին փոքրիկ նկարիչներին, ապագա արվեստագետներին: Փոքրիկների ոգևորությունը մեծ էր, աշխատանքը՝ հրաշալի: Ա. Սարգսյանը /IIIբ դաս./ դասարանում մրգերց և կավե սափորից աշակերտների օգնությամբ գեղեցիկ համադրություն էր ստեղծել: Նատյուրմորտը պատրաստ էր ,աշխատանքը՝ սկսված: «Ճերմակած երկիր» թեմայով պետք է նկարեին IV դասարանի աշակերտները: Կերպարվեստի ուսուցիչներ Տ. Բադալյանը և Ռ. Հովհաննիսյանը աշակերտներին դուրս բերեցին բակ, նրանք դիտեցին շրջակայքը, ներկայացրին տարվա եղանակները, նրանց համապատասխան գույները և սկսեցին նկարել: Աշակերտները հետաքրքիր և բովանդակալից նկարներ էին նկարել: Ուսուցիչները հավաքեցին II-IV դասարանների աշակերտների լավագույն աշխատանքները և կազմակերպեցին փոքրիկ ցուցահանդես, որին ներկա էր դպրոցի տնօրենությունը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան