Այցելություն COAF Smart կենտրոն

Ապրիլի 26-ին Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի աշակերտները խմբակավար Լուսինե Պետրոսյանի հետ միասին այցելեցին COAF Smart կենտրոն ։ Արդեն 2 տարի է, ինչ դպրոցի ծրագրավորման խմբակն ակտիվ գործունեություն է ծավալում: Դպրոցի աշակերտները չեն սահմանափակվում միայն դպրոցի տված գիտելիքներով և այդ բացը փորձում են լրացնել նորանոր բացահայտումներով: Աշակերտները և ծնողները հատուկ շնորհակալություն հայտնեցին թիվ 27 հիմնական դպրոցի տնօրինությանը և խմբակավար Լուսինե Պետրոսյանին նման հնարավորություն ընձեռելու և մշտապես աշակերտների կողքին լինելու համար։