Ամանորյա միջոցառումների շարք Վանաձորի N 27 դպրոցում

Նախատոնական տրամադրություն է տիրում Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում: Ամանորյա միջոցառումները լրացնում են մեկը մյուսին: Դեկտեմբերի 13-ին 7 բ դասարանի աշակերտները (դասղեկ Մ.Քոչարյան) ներկայացրեցին, թե ինչպես են դիմավորում Ամանորը տարբեր երկրներում: Ուրախ տրամադրությունը վարակել էր ներկաներին: Միջոցառումը բազմաբովանդակ էր, տոնական և հետաքրքիր: Երեխաները ներկայացան տարբեր հերոսների կերպարներով, գեղեցիկ երգ ու պարով: Տոնական միջոցառումն ավարտվեց ամանորյա բարեմաղթանքներով:

Դեկտեմբերի 14-ին V ա դասարանում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Գ.Եղիկյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին: Մեծ էր երեխաների խանդավառությունը և ոգևորությունը: Նրանց այցի էր եկել Կաղանդ պապը և Խլվլիկը` բերելով նվերներ և մաղթանքների խոսքեր: Երեխաները միջոցառումն ամփոփեցին «Մեծ է խորհուրդը ու սքանչելի, շնորհավոր նոր տարի» խոսքերով: Դպրոց էր այցելել նաև քահանա Տեր Վահան Արզումանյանը, ով իր օրհնությունը տվեց ներկաներին և ևս մեկ անգամ շեշտեց Սուրբ ծննդյան խորհրդի կարևորությունը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան